Լրահոս

10.09.2011 12:35


Ժ. Սեֆիլյան. «Խոսել բանակի մարտունակության մասին հավասարազոր է զառանցանքի»

Ժ. Սեֆիլյան. «Խոսել բանակի մարտունակության մասին հավասարազոր է զառանցանքի»

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ հոգեբանական անկման այս պայմաններում խոսել բանակի մարտունակության մասին հավասարազոր է ինքնախաբեության կամ նույնիսկ զառանցանքի, քանի որ չկա տիրապետող մարտական ոգի, իսկ այդ ոգին կրողները ծառայությունից վերադառնում են կոտրված և նվաստացած:

«Համատարած են կաշառակերությունն ու հովանավորչությունը, բանտային նիստուկացը: Փոխանակ զորակոչվող երիտասարդը կազմավորվի որպես զինվորական պարտքին գիտակից և մարտունակ տղամարդ՝ կատարվում է հակառակը. նա այլասերվում է բանակային կյանքի անընդհատ քրեականացող և ապազգայնացող մթնոլորտում: Զորամասերում իշխում են հանցագործ հեղինակությունները, իսկ հրամանատարներն օգտագործում են նրանց ստորաբաժանումները կառավարելու համար: Արդյունքում սպաները հեղինակազրկվում են, ստորաբաժանումները վերածվում խառնամբոխի, սպանությունները դառնում են վիճակագրական օրինաչափություն, զինվորը հաճախ հայտնվում է ճորտի կարգավիճակում: Առկա են իրենց տանը ծառայող մեծահարուստների զավակներ: Հրամանատարական կազմի ապազգայնացումը և արագ հարստացումը փաստացի իրողություն է: Պաշտոնները դիտվում են միայն որպես արագ հարստանալու միջոց: Այս բոլորը զինվորների մեջ ավելացնում է ատելությունը ծառայության ու բանակի հանդեպ, ինչը, ցավոք, նույնացվում է հայրենիքի հետ»,–գրել է Ժ. Սեֆիլյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը