Հայաստանի և Լեհաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ հիմնահարցը
Սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեության վերաբերյալ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրերի ստորագրման, ինչպես նաև ռազմակրթական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:
Այցի առաջին օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Կիելցե քաղաքում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդես, որի վերաբերյալ Սեյրան Օհանյանը իր տպավորություններն է ներկայացրել Լեհաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատուներին և քննարկել հայ-լեհական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, պաշտպանական գնումների, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խնդիրները և զարգացման ծրագրերը, իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում, Հայաստանի անվտանգության մարտահրավերները:
Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է նաև լեհական բանակի պատմության թանգարան, ծաղկեպսակ դրել Անհայտ Զինվորի հուշակոթողին:
Սեպտեմբերի 10-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: