Կարծիք

14.09.2022 10:55


Գիտեք ինչն ա վատ, որ արծրունը հիմա դաշտում առանձնապես չկա, բայց արծրունիզմը խորը արմատներ ա գցել իշխանության և հասարակության մեջ

Գիտեք ինչն ա վատ, որ արծրունը հիմա դաշտում առանձնապես չկա, բայց արծրունիզմը խորը արմատներ ա գցել իշխանության և հասարակության մեջ

Գիտեք ինչն ա վատ, որ արծրունը հիմա դաշտում առանձնապես չկա, բայց արծրունիզմը խորը արմատներ ա գցել իշխանության և հասարակության մեջ։

Մի ամբողջ օր չեն կարողանում զոհվածների անունները ու նախնական թիվը տալ, գերիների ու անհետ կորածներին մոտավոր քանակը։

Էլ չասեմ, որ մարդկանց պետք ա գոնե զգուշացնել, որ ճանապարհներով ա հիմա ապահով երթևեկել, որ ճամփեքով` ոչ։

Ինֆորմացիոն վակուումը լավ բանի չի բերում, հազար անգամ ձեզ ասվել ու բացատրվել ա, հիմա ձեր երեսից շատերը ադրբեջանական կանալների վրա են նստած, որ մի բան հասկանան` դառնալով ադրբեջանական քարոզչության պատանդ։

Զոհերի անունները անոնիմիզացիա անելով ու դրանով ձեր ստոր խնդիրները լուծելով, ուղղակի վիրավորում եք այդ զոհերի հիշատակը։

Հասարակությունը պարտավոր ա անուն առ անուն իմանալ այն մարդկանց ով Հայրենիքի զոհասեղանին դրեցին առավելագույնը` իրենց կյանքը։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը