Կարծիք

14.09.2022 08:54


Էս պատերազմում ՀՕՊ-ից հետո թիվ երկրորդ թիրախը մեր հրետանին ա եղել, ու հրետանավորները 68 թվի կասկով են դիմավորել բայրաքթարի հրթիռներին

Էս պատերազմում ՀՕՊ-ից հետո թիվ երկրորդ թիրախը մեր հրետանին ա եղել, ու հրետանավորները 68 թվի կասկով են դիմավորել բայրաքթարի հրթիռներին

Գիշերը զոհված տղերքի գլխին մինչև հիմա СШ-68 կասկեք են։ Ավելի պարզ ասած՝ 1968 թվականին մշակված զինվորական սաղավարտներ։ Ու սա էն զուգահեռ իրականությունում, երբ քիչ առաջ վարչապետ կոչեցյալը խոսում էր բանակը սպառազինելուց, զենքեր առնելուց, էնա որ իրան չեն վաճառում զենք։ Կասկա՞ էլ չեն վաճառում, արա։ Լավ էդքան փող չունե՞ս, որ 21 դարում զինվորիդ գոնե տարրական հարմարավետությունն ապահովես։ Իհարկե ունես, ուղղակի, որ զինվորին առնես, բա ձեր պարեկներին ու մլիցեքին ով ա աշխատավարձ բարձրացնելու, ձեր պադավատները ոնց եք թարմացնելու, սոված աներձագդ ոնց ա Ամերիկայում արձակուրդն անցկացնելու։

44-օրյա պատերազմի ժամանակ էլ էր գրեթե նույն խայտառակությունը։ Հրետանավորներին էլի նույն սաղավարտն էին տալիս, իսկ զրահաբաճկոն ընդհանրապես չէին տալիս, ասելով, որ մեկ ա, դուք 3-րդ գիծ եք։ Էս պատերազմում ՀՕՊ-ից հետո թիվ երկրորդ թիրախը մեր հրետանին ա եղել, ու հրետանավորները 68 թվի կասկով են դիմավորել բայրաքթարի հրթիռներին։

Էսօր արդեն հրետանավորը չէ, Արցախ պահողը չէ, այլ հենց ՀՀ պետական սահմանը հսկող դիրքապահն ա էդ կասկով սահման պահում...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը