Կարծիք

14.09.2022 06:07


Եթե զենք չես կարողանում առնես կամ Հայաստան հասցնես, ապա դա կա՛մ քո ապաշնորհության ու ապիկարության հետևանք է, կա՛մ Ալիևի դրած պահանջ

Եթե զենք չես կարողանում առնես կամ Հայաստան հասցնես, ապա դա կա՛մ քո ապաշնորհության ու ապիկարության հետևանք է, կա՛մ Ալիևի դրած պահանջ

Գիտե՞ք՝ ինչու է ասում, թե փող կա զենք առնելու համար, բայց կա՛մ ծախող չկա, կա՛մ բերելու ճանապարհ: Որ չկանգնեն ասեն, թե քո թայֆին պարգևավճար բաժանելու ու փիարի համար անորակ ասֆալտ փռելու փոխարեն զենք առնեիր: Ավելին, եթե զենք չես կարողանում առնես կամ Հայաստան հասցնես, ապա դա կա՛մ քո ապաշնորհության ու ապիկարության հետևանք է, կա՛մ Ալիևի դրած պահանջ, որը խելոք կատարում ես:

Այս դարում փող ունեցող երկիրը հաշված օրերի ընթացքում զենքն էլ կառնի, բերելու ճանապարհ էլ կգտնի: Շատ մեծ հավանականությամբ դուք ոչ էլ փող ունենք, բյուջեն մինչև վերջ քամել եք:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը