Լրահոս

10.09.2011 09:44


62 կազմակերպություն արդեն հայտ է ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին

ԴիջիԹեք ցուցահանդեսը, որը   տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, արդեն իր շուրջն է հավաքել 62 կազմակերպություն:  Ներկա դրությամբ ցուցահանդեսային տարածքի առաջին հարկն ամբողջությամբ զբաղեցված է, իսկ երկրորդ հարկը` 60%-ով:

Ցուցահանդեսին հայտ ներկայացրած կազմակերպություններից են` «Ապագա Թեքնոլոջիս», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յունիքոմփ», «Ինստիգեյթ», «Բեառգամի», «Իքս-Արթ», «ՋիԷնՍի-Ալֆա», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, «Նեյշընլ Ինսթրումենթս», «ԼանԱր Սերվիս», «Ալտակոդ», «Նորք» ՏՎԿ, «Սինոփսիս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշն», «Մաքստրոնիկ», «Մայքրոսոֆթ», «Ռեդինետ», «Յունիթել», «ԷփիջիԱրմ», «Ինտերակտիվ Վորլդ», «Իննովասիս», «Ռևոտեք», Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն, «Արթին Վարուժան» ՓԲԸ, «Վիպմա», «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, «Իքս-Թեք», «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն և այլն:

«Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները:

Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում կներկայանա նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:

Ակնկալվում է, որ ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը կունենա 18.000 այցելու և 100 մասնակից ընկերություն: Ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 07-09-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Այս խորագրի վերջին նյութերը