Լրահոս

13.09.2022 20:46


Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները

Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները

Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»:

Նա նաև հայտնեց, որ այն տարածքներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարողանում իրականացնել: Մնացած հատվածներում, որոնք չենք դիտարկվում, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, նաև հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը