Կարծիք

13.09.2022 16:33


Ձայն տվեցին, նախկինները չեկան, խաղաղությունը չեղավ, պատերազմը եկավ

Ձայն տվեցին, նախկինները չեկան, խաղաղությունը չեղավ, պատերազմը եկավ

Զուտ քաղաքագիտորեն: Փաշինյանի լեգիտիմության բազան բացառապես մեկն էր՝ « Ընտրեք ինձ, որ խաղաղություն լինի, պատերազմ չլինի, ձեր որդիները չզոհվեն, այլապես նախկինները, որ գան պատերազմ է լինելու, իսկ ես հարևանների հետ խաղաղ ապրելու դարաշրջան եմ բացելու»:

Ձայն տվեցին, նախկինները չեկան, խաղաղությունը չեղավ, պատերազմը եկավ: Այդ լեգիտիմության բազան այևս սնանկ է:

Նախկինները, իսկ Ալիևի խոսույթով « ռևանշիստները» իշխանության չեկան

Ներկաները չբերեցին խաղաղություն:

2021-ին նրանց որևէ այլ բանի համար ձայն չեն տվել: Հենց իրենց պնդմամբ իրենց ընտրողները իրեց խաղաղության վիզա են տվել: Ձայնի լեգիտիմությունը այլևս սնանկ է: Փաշինյանի և նրա քաղաքացիների միջև կնքված պայմանագիրը ուժը կորցրած: Ուստի այս իշխանությունից որևէ մեկը, եթե այլևս որևէ տեղ և որևէ պարագայում նույնիսկ մկկա իրենց ընտրված և լեգիտիմ լինելու վերաբերյալ՝ ջախջախեք այդ թեզը:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը