Լրահոս

10.09.2011 00:11


Աննախադեպ հայտարարություն` հօգուտ Արցախի ճանաչման

Սեպտեմբերի 9-ին Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված` Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, աննախադեպ հայտարարություն է արել:

«Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել է նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, ով համաժողովի ընթացքում ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, այս հայտարարությունն աննախադեպ որակեց: «Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է մի տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, եւ այս հայտարարությունը դեռեւս պետք է քննարկվի, իսկ դա որոշ ժամանակ ու աշխատանք կպահանջի»,- ասել է Վահան Հովհաննեսյանը:

ՀՅԴ Մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը