Կարծիք

13.09.2022 16:03


Մեզ փորձում են ոչնչացնել ոչ միայն մեզ շրջապատող երկու պետությունները, այլ նաև երկրի ներսում եղած «բացիլը» քանդում է մեր պետականության հիմքերը

Մեզ փորձում են ոչնչացնել ոչ միայն մեզ շրջապատող երկու պետությունները, այլ նաև երկրի ներսում եղած «բացիլը» քանդում է մեր պետականության հիմքերը

«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները հարձակման չեն ենթարկվի, քանի որ մենք ՄԱԿ-ի անդամ ենք»:

«Իլհամ Ալիևը նման է իր հորը, ով նախընտրել է փողը պատերազմից, իսկ Եվրոպան Ալիևին ներդրումներ է խոստացել, պատերազմ չի լինի»:

«Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ մի բան անել, որն անընդունելի է միջազգային հանրության համար»:

«Եթե մենք անվտանգության երաշխիքներ ստանանք Ադրբեջանից, ապա Արցախի ՊԲ-ն կարող է դադարեցնել մարտական ​​հերթապահությունը»:

«Մենք փնտրում ենք Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ, գուցե նույնիսկ ՄԱԿ-ի մանդատի ներքո»։

«Ուկրաինայի հաղթանակը կլինի նաև Հայաստանի հաղթանակը»։

Նման հայտարարությունները և նմանատիպ մի շարք այլ անմեղսունակ ելույթները մեզ բերեցին թշնամու հետ նոր ռազմական բախման։

Մեզ փորձում են ոչնչացնել ոչ միայն մեզ շրջապատող երկու պետությունները, այլ նաև երկրի ներսում եղած «բացիլը» քանդում է մեր պետականության հիմքերը։

Դժվար է պատկերացնել մի բան, որը կարող է ավելի վատ լինել, քան Նիկոլի օրոք նոր պատերազմը։

Միևնույն ժամանակ, պարզ է նաև, որ միանգամայն հնարավոր է, որ նորից խաղարկվի մի սցենար, որտեղ «ինչ-որ մեկը» բունկերից կասի, որ. «Ես հանձնեցի Ղարաբաղը և «Զանգեզուրի միջանցքը»՝ փրկելու համար Երևանը և 3 միլիոն մարդու կյանքը, և որ, ահա, այժմ արդեն «խաղաղության դարաշրջանը» կգա»։

Դանթեն իրավացի էր, կյանքի ընթացքում նույնիսկ դժոխքը դեռ պետք է վաստակել...

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը