Կարծիք

13.09.2022 15:59


Եկեք մի պահ էմոցիոնալ դաշտից դուրս գանք, ու իրականությանը նայենք կողքից, առանց քննադատության, մեղադրանքների, դավադրության տեսությունների, պարզ փաստերով

Եկեք մի պահ էմոցիոնալ դաշտից դուրս գանք, ու իրականությանը նայենք կողքից, առանց քննադատության, մեղադրանքների, դավադրության տեսությունների, պարզ փաստերով

Եկեք մի պահ էմոցիոնալ դաշտից դուրս գանք, ու իրականությանը նայենք կողքից, առանց քննադատության, մեղադրանքների, դավադրության տեսությունների, պարզ փաստերով։

Ենթադրենք, որ Նիկոլը դավաճան չի, էլի։ Անմեղսունակա, բայց դավաճան չի։ Դժվարա, բայց մի պահ փորձեք։ Ենթադրեցի՞նք։ Ուրեմն անցանք առաջ․․․

Անցած տարվա ընտրություններին ՔՊ հիմնական խոստումը այպես կոչված "խաղաղության դարաշրջանի" կերտումն էր Հայաստանի և Արցածի համար։ Այսինքն, դրանց ամբողջ ընտրարշավը և քաղաքական միտքը կառուցված էին այդ թեզի շուրջ։ Եկեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրենք, որ լավ ապրենք։ Մեկ էլ վախեցնում էր, որ նախկինները գան, հաստատ պատերազմ կլինի։ Մարդիկ կոտրված, հոգնած պատերազմից, անվտանգության հարցերից, մշտական լարվածությունից, զոհերից և այլն, գնացին ու հենց դրա համար սրանց ձեն տվեցին։ Ընտրեցին, հավատալով, որ խաղաղություն կլինի։ Նորմալ մարդկային ցանկությունա, կարելիա հասկանալ։

Ճիշտա՞։ Հա, մեկ էլ որ նախկինները չգան, մոռացել էի։

Հիմա հարց բոլոր նրանց, ով այդ կուտը կերավ ու հերթական անգամ (ենթադրենք) սխալվեց՝ Փաշինյանը այդ այպես կոչված "խաղաղության օրակարգը" հերթական անգամ և վերջնականապես տապալեց ձեր աչքերի առաջ։ Դուք ձեզ խաբված չե՞ք զգում։ Հարցեր չունե՞ք ձեր փրկիչին։ Ամեն ինչ նորմալա՞, տնեցիք լա՞վ են։ Բա հիմա ի՞նչ եք անելու։ Մենք բոլորս ի՞նչ ենք անելու։ Թողենք սա սենց հով լռվի, էշ-էշ դուրս տա, հա՞։ Մենք էլ ամեն օր զոհերի ու տարածքների քանակ հաշվենք, հա՞։

Չգիտեմ, լուրջ չգիտեմ․․․

Հա, միայն թե նախկինները չվերադառնան, մոռացել էի․․․

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը