Իրավասություն չունենալով միջամտելու քննության ընթացքում գտնվող դատական գործերին` այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում խոսքի և մամուլի ազատության իրացման ցանկացած վտանգի և այդ ոլորտում օրենսդրության ոչ պատշաճ կիրառման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ: Մասնավորապես` կոչ է արվում բոլոր պետական մարմիններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելակում են արտահայտվելու ազատությունն ու տեղեկատվության ազատ հոսքը մեր հասարակությունում` փաստացիորեն հանգեցնելով գրաքննության մշակույթի ձևավորմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում և նախադեպային սկզբունք է սահմանել հրապարակման նախնական արգելքների վերաբերյալ, այն է` հատկապես մամուլի պարագայում, նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածով հրապարակումն ուշացնելը կարող է արժեզրկել տեղեկատվությունը և այն դարձնել անհետաքրքիր/«Օբզերվերը և Գարդիանն» ընդեմ Միացյալ Թագավորության գործով/:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ի պաշտպանություն ազատ խոսքի
Իրավասություն չունենալով միջամտելու քննության ընթացքում գտնվող դատական գործերին` այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում խոսքի և մամուլի ազատության իրացման ցանկացած վտանգի և այդ ոլորտում օրենսդրության ոչ պատշաճ կիրառման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ: Մասնավորապես` կոչ է արվում բոլոր պետական մարմիններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելակում են արտահայտվելու ազատությունն ու տեղեկատվության ազատ հոսքը մեր հասարակությունում` փաստացիորեն հանգեցնելով գրաքննության մշակույթի ձևավորմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում և նախադեպային սկզբունք է սահմանել հրապարակման նախնական արգելքների վերաբերյալ, այն է` հատկապես մամուլի պարագայում, նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածով հրապարակումն ուշացնելը կարող է արժեզրկել տեղեկատվությունը և այն դարձնել անհետաքրքիր /«Օբզերվերը և Գարդիանն» ընդեմ Միացյալ Թագավորության գործով/:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին