Աշխարհ

13.09.2022 11:55


Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը լուծելու համար. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը լուծելու համար. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը լուծելու համար: Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Regnum-ը:

«Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդ դեր խաղալ, մենք ամեն ինչ կանենք դրան նպաստելու համար»,-ասել է կուսակցության նախագահը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը