Իրանը պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը
Իրանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած քայլով օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ-ն:
«Մեր երկիրը պատրաստ է ամեն տեսակի օգնություն ցուցաբերել երկու հարևան երկրների միջև տարաձայնությունների լուծման հարցում»,-ասված է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքում:
Իրանը պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը