«Խաղաղություն» թշնամու հե՞տ, տալո՞վ ու զիջելո՞վ. Այդպես խաղաղություն չի լինում. ծնկած դիրքից գլուխ են կորցնում
44-օրյա պատերազմից հետո այս 2 տարին քամուն տրվեց, չվերազինվեցին մեր զինված ուժերը, չամրացվեց մեր նոր շփման գիծը, ԹՇՆԱՄՈՒՆ ԶԻՋՎԵՑԻՆ ՍՈԹՔԻՑ ԱՐԱՔՍ ՄԵՐ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ, արվեց հնարավորինը՝ կազմաքանդելու ու բարոյալքելու բանակը, ժողովուրդը բթացվեց սուտ խաղաղության քարոզով ու ամենատարբեր խրախճանքներով ընդհուպ մինչև վերջին 1-2 օրը և դա արվեց հենց այսօրվա համար, գիտակցաբար և հետևողականորեն։
44-օրյա պատերազմից հետո այս 2 տարվա մեջ թշնամին զինվեց, ամրացրեց նոր սահմանը, գրավեց մեր բարձունքները, զորանոցներ կառուցեց, վերցրեց մեր ճանապարհները հենց այսօրվա համար, որ էլ ավելի ուժեղացած, աշխարհագրորեն էլ ավելի բարենպաստ դիրքերից վերսկսի մեր դեմ գոյաբանական պատերազմը։
"Խաղաղություն" թշնամու հե՞տ, տալո՞վ ու զիջելո՞վ։
Էդպես խաղաղություն չի լինում։
Ծնկած դիրքից գլուխ են կորցնում։
Թշնամու հետ միայն մռութը ջարդելով պիտի խոսել, հակառակը պնդողը՝ թշնամուց է։

Աստված զորավիգ սահմանին կռիվ տվող մեր տղերքին։
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից