Աշխարհ

13.09.2022 09:39


Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Վալերի Բուայե

Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Վալերի Բուայե

Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։

«2020 թվականի սցենարը կրկնվում է։ Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա կպահանջվի միասնական և անհապաղ միջազգային արձագանք»,-գրել է Բուայեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը