Նիկոլայ Բորդյուժա. «ՀԱՊԿ–ում փոփոխություններ տեղի կունենան»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը խոր բարեփոխումների չի ենթարկվի, նախատեսվում է միայն որոշ փոփոխություններ կատարել կանոնադրական փաստաթղթերում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Ոչ ոք ՀԱՊԿ–ի խոր փոփոխությունների մասին չի խոսում, ՀԱՊԿ կանոնադրության մեջ կարող են թեթևակի փոփոխություններ արվել»,–ասել է նա։
Բորդյուժայի խոսքերով՝ 2003թ. սկսած՝ կազմակերպության ամբողջ աշխատանքը դրական է եղել, սակայն ժամանակի ընթացքում մասնակից պետությունները հասկացել են, որ փաստաթղթերը փոքր–ինչ ճշգրտելու անհրաժեշտություն կա։
Նա չի մանրամասնել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։
Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը Ղրղզստանը և Հայաստանը։