Լրահոս

12.09.2022 09:16


Զովաշենում բախվել են Volkswagen Passat-ն և Opel-ը, կա 6 վիրավոր

Զովաշենում բախվել են Volkswagen Passat-ն և Opel-ը, կա 6 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Լանջազարդ (Զովաշեն)-Երևան ավտոճանապարհի՝ Լանջազարդ գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Passat և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի մասին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը