Լրահոս

09.09.2011 16:43


Հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ 2012 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանկաբաշխություն

Հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ 2012 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանկաբաշխություն

Այսօր Հայաստանի ազգային կինոկենտրոնը, “Orange Արմենիա” ընկերությունը եւ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարեցին Ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխություն հիմնելու իրենց նախաձեռնության մասին: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

«Կինոն Orange-ի հովանավորչական գործունեության կարևորագույն ոլորտներից է:  Հայաստանում արդեն վեց ամսից ավել է, ինչ գործում է Orange Կինո աննախադեպ ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը, ինչն այսօր օրեցօր ավելի ակնհայտ է դառնում: Orange-ն ունի նաև կինոյին աջակցելու մեծ միջազգային փորձ. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի և արդեն վեց տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է: Հայկական կինոն ունի հարուստ ավանդույթներ ու լուրջ դպրոց, և մենք երջանիկ ենք լինել այս մրցանակաբաշխության պաշտոնական գործընկերը առաջին իսկ տարվանից, քանի որ հավատում ենք հայկական կինոյի լուսավոր ապագային», -ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Մրցանակաբաշխության`կինոյի եւ մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում, յուրաքանչյուր անվանակարգի համար, ժյուրիի կողմից կընտրվեն 2-3 ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները:

Ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր կնոջ դերակատար, լավագույն տղամարդու դերակատար, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն: Բացի հիմնական անվանակարգերից` կշնորհվի նաեւ մեկ հատուկ մրցանակ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Այս խորագրի վերջին նյութերը