Կարծիք

11.09.2022 10:52


ԿԳՄՍ-ն փորձում է․․․ Սա ի՞նչ պատասխան է

ԿԳՄՍ-ն փորձում է․․․ Սա ի՞նչ պատասխան է

ԿԳՄՍ-Ն ՓՈՐՁՈւՄ Է․․․

Օգոստոսի 26-ն պաշտոնական նամակով դիմել էի ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին՝ նշանավոր ցեղասպանագետ Վ․ Դատրյանի լքված շիրմի խնդրով։

Հիշեցնեմ, որ 2019-ի օգոստոսին, հաշվի առնելով ականավոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարության որոշումով ստեղծվել էր պետական հանձնաժողով Վ․ Դադրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու նպատակով։

Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է անտերության մեջ։ Հուղարկավորումից ուղիղ երեք տարի անց՝ 2022-ին, շիրմաքարի և հուշատախտակի բացակայության պատճառով անգամ անկարելի է գերեզմանը գտնել։

Վ․ Դումանանին ուղղված նամակում խնդրել էի պատասխանել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար։

Եվ ահա, Պրն նախարարից ստացել եմ պատասխան, ուր մասնավորապես արդարացվում է կացությունը, ասելով,

ա/Կառավարության կարգի համաձայն հանգուցյալի հարազատներից կամ նրանց կողմից լիազորված անձանցից 6-ամսյա ժամկետում աջակցության դիմում չեն ստացել:
բ/Գիտակցելով հարցի կարևորությունը՝ ՀՀ ԿԳՄՍ-ն իր լիազորությունների շրջանակում, փորձում է կարգավորել խնդիրը։

Գուցեև Կառավարական տվյալ հանձնաժողովի անդամ չորս նախարարներն ու Երևանի քաղաքապետը չիմանային, որ Վ․ Դադրյանը ընտանիք չունի․․․զավակներ չունի։
Բայց չէ՞ որ այդ հանձնաժողովի կազմում էր Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հ․ Մարությանը։ Ինքն ինչպե՞ս կարող էր չիմանալ։
Լավ, անցնող երեք տարիների ընթացքում նրա մտքով չի էլ անցե՞լ հիշել մեծ գիտնականին։ Դե, անիմաստ է նաև ակնկալել, որ նա կայցելեր շիրմին այն գիտնականի, որի ֆոնդերն, ի դեպ, հիմա իր ղեկավարած ինստիտուտն է տնօրինում։

Անիմաստ է նաև ակնկալել, որ նա կառաջարկեր կամ կպայքարեր, որ մեծ ցեղասպանագետը հուղարկավորվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում, ինչն իմ կարծիքով, վստահ եմ՝ շատերի, արդար և Աստվածահաճո կլիներ։
Բայց ի՞նչ ակնկալես Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենից, ով այս խայտառակությունը սրբագրելու փոխարեն, այսպիսի մերկապարանոց, իմ կարծիքով՝ ոչ բարոյական արդարացում է զետեղում ՀՑԻԹ-ի պաշտոնական կայքէջում․ <>: http://www.genocide-museum.am/arm/17.08.22.php...
ԿԳՄՍ-ն՝ Վ․ Դումանյանի ստորագրությամբ, հավաստիացնում է, որ «իր լիազորությունների շրջանակում փորձում է կարգավորել խնդիրը»։

Բոլորովին չբավարարող պատասխան։ Իմ խորին համոզմամբ ԿԳՄՍ-ն արդեն հուշաքարի նախագիծը, ինչպես նաև կառավարության որոշման նախագիծը պիտի պատրաստած լիներ և ոչ թե՝ փորձեր։

Սա ի՞նչ պատասխան է։

Ինչևէ, հետևելու եմ ընթացքին, որովհետև սա մեր բոլորի բարոյական պարտքն է, սա մեր պատմության, հիշատակի և արժանապատվության պարտքն է։ Այո, Վ․ Դադրյանը ընտանիք չուներ։ Նրա ընտանիքը հայ ժողովուրդն է, մենք ենք․․․

Հայոց պետության պարտքն ու պարտականությունն է, ու, եթե որոշել եք Հայաստան տեղափոխել, ուրեմն մարդավարի, պատշաճ, քրիստոնեաբար։
Մի բան շնորքով արեք էլիիիիիիիիիիիիիիիի․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը