Ինտերպոլը Մուամար Քադաֆիին ձերբակալելու թույլտվություն է տվել
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն, Ինտերպոլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ միջազգային ոստիկանությունը ուրբաթ օրը Լիբիայի նախկին ղեկավար, գնդապետ Մուամար Քադաֆիի, նրա որդու՝ Սեյֆ ալ–Իսլամի և Լիբիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ Սենուսի ձերբակալման համար թույլտվություն է տվել։
Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ինտերպոլ հարցում է ուղարկել՝ Քադաֆիի համար «կարմի ծանուցում» ստանալու նպատակով։ «Կարմիր ծանուցման» տրամադրումը հավասարազոր է աշխարհում առավել որոնվող մարդկանց ցուցկում ընդգրկվելուն։