Նարեկ Սարգսյան. «Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքեր ունեմ»
Այսօր պաշտոնավարման 100-օրյա ամփոփիչ ասուլիսին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Կառավարության շենքի բակում թմբուկի կառուցմանը դեմ հանդես եկող ճարտարապետների փաստարկներին։ «Եթե այսօր Հանրային խորհրդում մի կին ասում է, որ սա Թամանյանի լիարժեք նախագիծը չէ, Թամանյանի խզբզոցներն է՝ առնվազն ամոթ է։ Թմբուկի կառուցման գաղափարին ընդամենը մի քանի հոգի են դեմ եղել, ինչից տպավորություն է ստեղծվում, թե շատերն են դեմ», –ասել է նախագծի հեղինակը։
Ըստ բանախոսի՝ թմբուկի կառուցման անհրաժեշտությունը առաջացել է դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակներում, բայց չի իրագործվել՝ ԽՍՀՄ ղեկավարության կողմից արգելելու պատճառով:
Ինչ վերաբերում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակման դեմ արտահայտվողներին, բանախոսն ասաց. «Բողոքողների գործողություններում չարության, նախանձի բաղադրիչ կա: Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքեր ունեմ և Երևանում վերջին 10 տարիներին իմ փոքր լուման ունեմ ներդրած»։
Նարեկ Սարգսյան. «Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքեր ունեմ»
Այսօր պաշտոնավարման 100-օրյա ամփոփիչ ասուլիսին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Կառավարության շենքի բակում թմբուկի կառուցմանը դեմ հանդես եկող ճարտարապետների փաստարկներին։ «Եթե այսօր Հանրային խորհրդում մի կին ասում է, որ սա Թամանյանի լիարժեք նախագիծը չէ, Թամանյանի խզբզոցներն է՝ առնվազն ամոթ է։ Թմբուկի կառուցման գաղափարին ընդամենը մի քանի հոգի են դեմ եղել, ինչից տպավորություն է ստեղծվում, թե շատերն են դեմ», –ասել է նախագծի հեղինակը։
Ըստ բանախոսի՝ թմբուկի կառուցման անհրաժեշտությունը առաջացել է դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակներում, բայց չի իրագործվել՝ ԽՍՀՄ ղեկավարության կողմից արգելելու պատճառով: Ինչ վերաբերում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակման դեմ արտահայտվողներին, բանախոսն ասաց. «Բողոքողների գործողություններում չարության, նախանձի բաղադրիչ կա: Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքեր ունեմ և Երևանում վերջին 10 տարիներին իմ փոքր լուման ունեմ ներդրած»։