Լրահոս

09.09.2011 15:06


Հովհաննես Մարգարյանը գո՞հ է քաղաքապետարանի աշխատանքից

Հովհաննես Մարգարյանը գո՞հ է քաղաքապետարանի աշխատանքից

Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն  անդրադարձել է մայրաքաղաքի կրպակների կազմաքանդման հետ կապված խնդրին։

-Կրպակատերերի բողոքները հաշվի առնելով՝ մենք դիմեցինք քաղաքապետարանին, որպեսզի սեղմ ժամկետներում ներկայացվի քաղաքապետարանի կրպակներին և տաղավարներին վերաբերող գործելակերպի հայեցակարգը։ Ես պետք է ողջունեմ քաղաքապետարանի աշխատակազմին, որ օպերատիվ կերպով արձագանքեցին և մեզ կարճ ժամկետում ներկայացրեցին հիշյալ հայեցակարգին վերաբերվող մի հսկայական փաստաթուղթ։

Պատգամավորի ներկայացրած տվյալների համաձայն՝ Երևանում գոյություն ունի մոտ 2800 կրպակ, որից 243-ը պետք է արագորեն կազմաքանդվեն (ըստ հայեցակարգի): Այս առումով բացառություն կկազմեն մոտ 33 կրպակ, որոնք, ի տարբերություն մնացածների, ունեն պետական գրանցում, և նրանց վարձակալման ժամկետները սպառված չեն։ Ըստ Մարգարյանի՝ նրանց կառաջարկվի «այլընտրանքային լուծում», բայց թե որոշակի ինչ լուծման մասին է խոսքը, պարզ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը