Լրահոս

09.09.2011 14:59


ՕԵԿ–ական պատգամավոր. «Մենք ՀԱԿ–իշխանություն երկխոսության հետ կապված հոգեբանական բարդույթ չունենք»

ՕԵԿ–ական պատգամավոր. «Մենք ՀԱԿ–իշխանություն երկխոսության հետ կապված հոգեբանական բարդույթ չունենք»

Այսօր լրագրողների հետ հանդիպել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։ «7օր»-ի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում «ՀԱԿ–իշխանություն» երկխոսությունը, և արդյոք ՕԵԿ–ը այդ երկխոսության հետ կապված հոգեբանական բարդույթ չունի՞, Մարգարյանը պատասխանել է.

-Ո՛չ, չունենք բարդույթ։ Մենք դրական ենք վերաբերվում երկխոսությանը և միշտ էլ դրական ենք վերաբերվել։ Եթե հիշում եք, 2003-ին, երբ ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը,  պարոն Բաղդասարյանը շուրջ մեկ տարի կոնսուլտացիաներ անցկացրեց նրանց հետ, ինչի արդյունքում եղավ կոմպրոմիս, և 3 տարվա համատեղ աշխատանքից հետո ստեղծվեց ընտրական օրենսգիրք՝ մի շատ կարևոր փաստաթուղթ, որը ՀՀ–ի ընտրական գործընթացները կարգավորող միակ փաստաթուղթն է։ Առակս կցուցանե, որ սա ծնվեց երկխոսության արդյունքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը