Աշխարհ

09.09.2022 15:34


ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի շրջանակում աշխատանքային խումբ կստեղծեն

ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի շրջանակում աշխատանքային խումբ կստեղծեն

ՌԴ-ն, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում տրանսպորտային և տարանցիկ գործողությունների ու ընթացակարգերի դյուրացման համար աշխատանքային խումբ ստեղծել, որի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել մեկ ամսվա ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բաքվի հռչակագիրը։

«Ընդգծվել է երկրների տարածքում տրանսպորտային և տարանցիկ գործողությունների ու ընթացակարգերի դյուրացման համար համատեղ աշխատանքային խմբի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև մեկ ամսվա ընթացքում առաջին նիստն անցկացնելու մտադրությունը»,–ասված է փաստաթղթում:

Երկրները «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով տարածաշրջանային առևտրի և բեռնափոխադրումների զարգացման համար ճանաչել են գոյություն ունեցող ենթակառուցվածքի կատարելագործման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև միջացքի ենթակառուցվածքի վիճակի հետ կապված տեղեկատվության կանոնավոր փոխանակման գործընթացի ստեղծումը:

Ընդգծվել է Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության ավարտի և գծի շինարարության ու շահագործման հետ կապված բանակցությունների կազմակերպման կարևորությունը:

Կողմերը նշել են նաև, որ մինչև 2030 թվականը երկրների տարածքով 30 միլիոն տոննա տարանցիկ ու երկկողմ բեռներ կփոխադրվեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը