Աշխարհ

09.09.2022 20:00


Netflix-ը կդադարեցնի «Թագը» ֆիլմի նկարահանումները՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով

Netflix-ը կդադարեցնի «Թագը» ֆիլմի նկարահանումները՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով

Netflix սթրիմինգային հարթակը կդադարեցնի «Թագը» սերիալի վեցերորդ սեզոնի արտադրությունը՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին հայտարարությունից հետո։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Deadline-ը։

Սերիալի ստեղծող Փիթեր Մորգանը ցավակցություն է հայտնել և հայտարարել, որ դադարեցնում է ժապավենի նկարահանումները։

«Սա [սերիալը] սիրային նամակ է նրան [թագուհուն], և ես դեռ ոչինչ չունեմ ավելացնելու, միայն լռություն և հարգանք: Ակնկալում եմ, որ հարգանքից ելնելով կդադարեցնենք նկարահանումները»,-ասել է Մորգանը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը