Դատավորի վրա շիշ նետած ցմահ դատապարտվածն ու նրա փաստաբանը բռնության են ենթարկվել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2010թ. նոյեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի Ջրականի (Ջաբրայիլ) զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում չորս ժամկետային զինծառայողների սպանության մեջ մեղավոր ճանաչված Մանվել Հազրոյանի փաստաբաններ Էդմոն Մարուքյանն ու Կարեն Թումանյանը ներկայացրել են վերջին դատական նիստում տեղի ունեցած միջադեպը։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ երբ դատավորը հրապարակել է Հազրոյանի ցմահ ազատազրկման մասին դատավճիռը, Հազրոյանը, վերցնելով սեղանի վրա դրված հանքային ջրի շիշը, նետել է դատավորի ուղղությամբ:
–Դրանից հետո ոստիկանները ձեռնաշղթաներ են անցկացնում Հազրոյանին, լրագրողներին դուրս հանում դատարանի դահլիճից, ծեծում Հազրոյանին, իսկ երբ ես փորձեցի միջամտել, բռնության ենթարկում նաև ինձ,–ասել է Մարուքյանը:
Ըստ փաստաբանների՝ դրանից հետո իրենք գլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել չորս հանցագործությունների մասով, որը ներառում է թե՛ Հազրոյանի կողմից դատավորի վրա շիշ նետելու, թե՛ Հազրոյանի և փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառելու և թե՛ լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու փաստերը:
–Չնայած մենք չորս հանցագործության մասով էինք հաղորդում ներկայացրել՝ գլխավոր դատախազությունը մեր հաղորդումը հասցեագրում է ԼՂ գլխավոր դատախազություն, որտեղ բռնություն գործադրած ոստիկանի զեկուցագրով գործ է հարուցվում չորս հանցագործություններից միայն մեկի՝ Հազրոյանի կողմից դատավորի ուղղությամբ շիշ նետելու մասով: Սա էլ քիչ է, ինձ գրություն է ուղարկվում, որով ինձ հրավիրում են իմ պաշտպանյալի գործով որպես վկա հանդես գալ։ Ընդ որում, ինձ ասվում է, թե նրան հարկադրաբար բերման կենթարկեն,–ասել է Էդմոն Մարուքյանը:
Փաստաբանները զարմացած են, քանի որ օրենքն արգելում է փաստաբանին իր պաշտպանյալի գործով որպես վկա հանդես գալ: Ավելին՝ նրանց խոսքերով՝ փաստաբանի կողմից իր պաշտպանյալի մասով որպես վկա հանդես գալու համար հատուկ քննչական ընթացակարգ է նախատեսվում:
Ասուլիսին ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ հայտարարել է, որ իրեն զարմացրել է Փաստաբանների պալատի լռությունը, որը հրապարակային հայտարարությամբ հանդես չի գալիս: