Աշխարհ

09.09.2022 08:52


Արքայազն Չառլզը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավոր

Արքայազն Չառլզը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավոր

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահից անմիջապես հետո երկրի թագավոր է դարձել արքայազն Չառլզը՝ Ուելսի նախկին արքայազնը, քանի որ նա էր հաջորդ թագաժառանգը։

Սակայն պաշտոնապես Չառլզը միապետ չի կոչվի մինչեւ ուրբաթ՝ միապետի մահվան հաջորդ օրը: Նրա պաշտոնական նստավայրից՝ Քլարենս Հաուսից, հաստատել են, որ նա կկրի Կառլ III անունը։

Արքայազն Չառլզի տիտղոսը կփոխանցվի ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին՝ Քեմբրիջի դքսին։

Իր հայտարարության մեջ Նորին Մեծություն Թագավորն ասել է. «Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ եւ իմ ընտանիքի բոլոր անդամների համար»:

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II թագուհին այսօր մահացել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում՝ 96 տարեկանում։ Բուքինգհեմյան պալատն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ թագուհու առողջական վիճակը վատացել է, նա բժիշկների հսկողության տակ է։

Բալմորալ ամրոց թագուհուն տեսակցելու են մեկնել ընտանիքի բոլոր անդամները։ Թագուհու վատառողջ լինելու մասին լուրից հետո Լոնդոնում մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ։

Եղիսաբեթ II թագուհին գահակալում էր արդեն ավելի քան 70 տարի։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած միապետն է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը