Քաղաքական

09.09.2022 08:29

Ոստիկանները Ազատության հրապարակից բերման են ենթարկել հայրենասիրական երգեր երգող երիտասարդներին (տեսանյութ)

Ոստիկանները Ազատության հրապարակից բերման են ենթարկել հայրենասիրական երգեր երգող երիտասարդներին (տեսանյութ)

Մի խումբ երիտասարդներ Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգել, սակայն ոստիկանոթյունը նրանց արգելել է և բերման ենթարկել, տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատերեր Տաթև Հովհաննիսյանը։

«Փաստորեն Ազատության հրապարակում իրավունք չկաաա երգել ազգային հայրենասիրական երգեր, մանավանդ արտաբերել Հայեր միացեք, Արցախը մերն է...

Ուղղակի երիտասարդները համերգից ոգևորված, համերգի ավարտից հետո ուս ուսի տված մշո խըռ էին պարում ու թևածում էին Ազգային ոգին:

Տղաներին բերման ենթարկեցին!!!!»,–գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։