Աշխարհ

08.09.2022 21:58


Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին

96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է թագավորական ընտանիքի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Թագուհին խաղաղությամբ մահացել է Բալմորալում այսօր կեսօրին»,-ասված է հայտարարությունում:
Թագուհին անցյալ տարվա վերջից տառապում էր շարժունակության հետ կապված էպիզոդիկ խնդիրներից:
Նշվում է, որ թագավորը և թագուհին կմնան Բալմորալում այսօր երեկոյան և վաղը կվերադառնան Լոնդոն:
Թագուհու բոլոր երեխաները մեկնել էին Բալմորալ՝ այն բանից հետո, երբ բժիշկները նրան խիստ հսկողության տակ էին վերցրել։

Այս խորագրի վերջին նյութերը