Կրեմլում չեն հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը
Կրեմլում դեռևս չեն հաստատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունը: Ըստ ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի՝ այդ հարցում հստակեցումդ դեռ չկա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի հայաստանյան այցը կարող է կայանալ հոկտեմբեր-դեկտեմբերին:
«Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի ասել»,-ասել է Ուշակովը լրագրողներին:
Կրեմլում չեն հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը
Կրեմլում դեռևս չեն հաստատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունը: Ըստ ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի՝ այդ հարցում հստակեցումդ դեռ չկա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի հայաստանյան այցը կարող է կայանալ հոկտեմբեր-դեկտեմբերին:
«Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի ասել»,-ասել է Ուշակովը լրագրողներին:
Աղբյուրը` yerevan.today