Վայրի շիմպանզեները «թմբկահարելու իրենց ֆիրմային ոճն» ունեն
Վայրի շիմպանզեները «թմբկահարելու իրենց ֆիրմային ոճն» ունեն։ Հետազոտողները, որոնք դիտարկել և ուսումնասիրել են շիմպանզեներին Ուգանդայի արևադարձային անտառներում, պարզել են, որ կենդանիները միմյանց հաղորդագրություններ են ուղարկում ծառերի արմատներին տկտկացնելով:
Նրանց կարծիքով՝ բնորոշ ռիթմերը թույլ են տալիս տեղեկատվություն ուղարկել մեծ հեռավորությունների վրա՝ բացահայտելով, թե ով որտեղ է և ինչ է անում, գրում է Animal Behaviour-ը։
Սենտ Էնդրյուսի համալսարանից դոկտոր Քեթրին Հոբեյթերը բացատրել է, որ վայրի կապիկները հսկայական ծառերի արմատներն օգտագործում են որպես մեծ փայտե մակերես՝ ձեռքերով և ոտքերով թմբկահարելու համար:
«Արմատներին ուժեղ հարվածելու դեպքում դրանք ռեզոնանս են տալիս և արձակում այնպիսի խորը, թնդուն ձայն, որը տարածվում է անտառով»,-ասել է նա:
Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր արու շիմպանզե օգտագործում է իր ռիթմը:

Աղբյուրը՝ news.am