Զբոսանավի ամերիկացի ուղևորուհին մահացել է շնաձկան հարձակման հետևանքով
Զբոսանավի ամերիկացի ուղևորուհին մահացել է Բահամյան կղզիների մոտ շնաձկան հարձակման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Փենսիլվանիայից 58-ամյակինը էքսկուրսիայի է եղել Նասաուի մերձակայքում գտնվող Գրին Քեյի մոտ, երբ դեպքը տեղի է ունեցել:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նրա վրա հարձակվել է կետային շնաձուկը: Նույն վայրում տեղի ունեցած նմանատիպ դեպքը 21-ամյա ամերիկացու կյանք է խլել 2019 թվականին։
Ոստիկանության ներկայացուցիչ Քրիսլին Սքիփինգսը լրագրողներին ասել է, որ կինը էքսկուրսիայի է եղել տեղական զբոսաշրջային ընկերության հետ, որը նրան տարել է սնորքելինգի համար հայտնի վայր:
Ընտանիքի անդամներն ու զբոսաշրջային ընկերության աշխատակիցները տեսել են հարձակման պահը և կարողացել են նրան ջրից հանել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Իշխանությունները զոհին մահացած են հայտարարել այն բանից հետո, երբ նրան ափ են հանել:
Սա 2019 թվականից ի վեր շնաձկան առաջին մահացու հարձակումն է Բահամյան կղզիներում։
Զբոսանավի ամերիկացի ուղևորուհին մահացել է շնաձկան հարձակման հետևանքով
Զբոսանավի ամերիկացի ուղևորուհին մահացել է Բահամյան կղզիների մոտ շնաձկան հարձակման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Փենսիլվանիայից 58-ամյա կինը էքսկուրսիայի է եղել Նասաուի մերձակայքում գտնվող Գրին Քեյի մոտ, երբ դեպքը տեղի է ունեցել:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նրա վրա հարձակվել է կետային շնաձուկը: Նույն վայրում տեղի ունեցած նմանատիպ դեպքը 21-ամյա ամերիկացու կյանք է խլել 2019 թվականին։
Ոստիկանության ներկայացուցիչ Քրիսլին Սքիփինգսը լրագրողներին ասել է, որ կինը էքսկուրսիայի է եղել տեղական զբոսաշրջային ընկերության հետ, որը նրան տարել է սնորքելինգի համար հայտնի վայր:
Ընտանիքի անդամներն ու զբոսաշրջային ընկերության աշխատակիցները տեսել են հարձակման պահը և կարողացել են նրան ջրից հանել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Իշխանությունները զոհին մահացած են հայտարարել այն բանից հետո, երբ նրան ափ են հանել:
Սա 2019 թվականից ի վեր շնաձկան առաջին մահացու հարձակումն է Բահամյան կղզիներում։
Աղբյուրը՝ news.am