Կարծիք

08.09.2022 08:09


Ինքնաոչնչացման ճանապարհ՝ հայ ռեժիսորների օժանդակությամբ

Ինքնաոչնչացման ճանապարհ՝ հայ ռեժիսորների օժանդակությամբ

Եվրամիության հովանու ներքո Բրյուսելում հանդիպում են, Արցախի ինքնորոշում բառակապցությունը վերացնում են, պատրաստում են խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի պահանջներին համապատասխան։

Հայտարարում են, որ հասարակություններին պետք է նախապատրաստել խաղաղության, ինչը հայ հասարակության դեպքում նշանակում ա՝ նախապատրաստել, որ Արցախը տալու են ցեղասպան Ադրբեջանին։
Իսկ հետո՞, ինչպե՞ս են նախապատրաստում հայ հասարակությանը, որ յան տա Արցախից ու արցախահայությունից։
Media Initiatives կենտրոնը Եվրոմիության աջակցությամբ «Խաղաղության անատոմիա» խորագրով ֆիլմերի մրցույթ ա հայտարարել։
Նկարահանեք, հայ ռեժիսորներ, ձեր հողերը, ձեր պատմությունն ու մշակույթը ձեր ցեղասպաններին հանձնելուն օժանդակելու ֆիլմերը։ Աջակցեք ձեր էթնիկ զտմանը։ Մասնակցեք մրցույթին ու վիզ դրեք, որ հաղթողը հենց դուք լինեք Արցախի հայաթափման ստեղծագործական աշխատանքների չեմպիոնատում։
Ու երբ էլ տարածք չեք ունենա ֆիլմեր նկարելու, շարունակեք զզվել ձեր ռազմական ու քաղաքական ինստիտուտներից, բայց ամպի չափ սիրել արևմտյան ինստիտուտներին, որը ջնջել է Արցախի ինքնորոշման հասկացությունը՝ հանուն «խաղաղության»։

Հետո էլ մի քիչ դեպրեսիայի մեջ ընկեք ու անպայման մեղադրեք ազգային մտածողությանը, օրինակ Նժդեհին, որ Արցախն էլ չկա։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը