Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ
–Կարելի՞ է ասել, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը տապալվել է և այլևս հեռանկար չունի։
–Ես այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ, որ հրապարակային երկխոսությունը շարունակվում է, և ամեն ինչ վերջացած չէ։ Իսկ երկխոսությունն առկախելու իրենց պատճառաբանությունը, այսինքն՝ իրավական հարթության մեջ գտնվող դեպքը չի կարող խոչընդոտ լինել երկխոսության համար։ Այդ պատճառը հիմնավոր չէ։ Ուրիշ բան, որ ա՛յս ժամանակահատվածում՝ ընտրություններից առաջ, քաղաքական տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներ կան. իրենց պետք է՝ իրավիճակը սրվի, իմիջը բարձրացվի, ընտրազանգված հավաքեն։ Կարծում եմ՝ սա մարտավարական քայլ է։ Իսկ երկխոսությունը չի կարող վերջանալ, որովհետև երկխոսությունն առաջին հերթին պետք է հենց ՀԱԿ–ին։ Քանի որ ՀԱԿ–ն ԱԺ–ում ներկայացվածություն չունի, երկխոսությունը նրան հնարավորություն է տալիս իր խնդիրները, սկզբունքները հրապարակային ասելու։ Հենց միայն դրա համար երկխոսությունը ՀԱԿ–ին պետք է։
–Բայց ՀԱԿ–ն իր տեսակետները չի՞ կարող ներկայացնել, օրինակ, հանրահավաքների ժամանակ։
–Հանրահավաքը դեռ շատ քիչ է։ Համենայնդեպս, երկխոսությունը բավական բարձրացրեց ՀԱԿ–ի իմիջը. դրանով հասարակությունը տեսավ, որ ընդդիմությունը հիմնականում ՀԱԿ–ն է, և երկխոսությունն իրենց պետք է, որ այդ կարծիքն ավելի կարծրացնեն։ Համենայնդեպս, չի էլ խանգարում։
–Իսկ գուցե երկխոսության ընթացքում ՀԱԿ–ին պարզապես խոստացել են, որ տեղեր կտան խորհրդարանում բողոքական կրքերը մարելու դիմաց։
–Քաղաքականության մեջ խոստանալը, ասելը քաղաքական կատեգորիաներ չեն։ Խնդիրն այլ հարթության մեջ է։ Եթե ՀԱԿ–ը կարողանա շատ ավելի մեծ զանգված հավաքել, հասարակության շրջանում իմիջն ավելի բարձրացնել, հնարավոր է, որ նրա պահանջները երկխոսության ընթացքում հաշվի առնվեն։ Դա կախված է ՀԱԿ–ի գործողություններից և արդյունքից։
–Միաժամանակ ասում եք, թե հաջորդ գումարման խորհրդարանը գործարար պատգամավորների տեղը չէ, և նրանք այնտեղ այլևս անելիք չունեն։
–Ես հարցը ոչ թե այդպես սուր եմ դնում, այլ ասում եմ, որ գործարարներից շատերն արդեն իրենք են մտածում, որ, իրոք, իրենց համար կարևոր չէ պատգամավոր լինելը։ Իհարկե, վարչական ձևով գործարարներին խորհրդարան մտնելն արգելելու անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Բայց կան գործարարներ, որ իրենք են ասում, որ իրենց գործով ավելի լուրջ զբաղվելու անհրաժեշտություն կա։ Խնդիրն այն է, որ պատգամավորները պետք է զբաղվեն իրենց գործով, գործարարներին խանգարում է պատգամավորությամբ զբաղվելը, պատգամավորներին էլ՝ գործարարությամբ։ Այս խոսակցությունն առաջին հերթին ՀՀԿ–ում է եղել դեռևս մինչև ՀԱԿ–ի կողմից գործարարների ցուցակը ներկայացնելը։ ՀՀԿ–ում այդ խնդիրը քննարկվել է, դրա մասին խոսվել է և՛ կուսակցական, և՛ ընկերական մակարդակով։ Անհրաժեշտություն չկա արգելել գործարարներին խորհրադարան մտնել։ Ուղղակի իրենք՝ գործարարները, աստիճանաբար զգում են, որ խորհրդարանը խանգարում է իրենց գործին։ Իսկ մարդիկ կան, որ կարող են գործարարությունը թողնել ու գալ խորհրդարան։
–Բայց շատ գործարարներ պնդում են, որ իրենք պատգամավորությունից հրաժարվելու ցանկություն չունեն։ Գուցե դա միայն Սերժ Սարգսյանի՞ ցանկությունն է։
–Այստեղ նաև ժամանակի խնդիր է։ Կան գործարարներ, ովքեր կարծում են, որ խորհրդարանում իրենց ներկայությունն օգնում է օրենսդրական մշակումներում. նրանք շատ խելացի, ճիշտ առաջարկություններ են անում, և կառավարությունը դրանք հաշվի է առնում։ Ուրիշ բան, որ դա կարող են իրենց ներկայացուցիչներն անել։ Օրինակ՝ եթե լինեին արհմիություններ, կազմակերպություններ, գուցե հենց նրանք ներկայացնեին այդ խնդիրները խորհրդարանում։ Այսինքն, գործարարները կարող են իրենց ներկայացուցիչներն ունենալ խորհրդարանում։
–ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ տարի պետք է ավելացնեն բյուջեի մուտքերը։ Հաշվի առնելով այն, որ հիմա փոքր ու միջին բիզնեսը գրեթե ոչնչացվել է, կարելի՞ է ենթադրել, որ հարվածն ուղղվելու է հենց խոշոր բիզնեսին։
–Կառավարությունն ունի փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու ծրագիր, որն ուղղված է տնտեսությունը զարգացնելուն։
–Բայց ծրագիրը գուցե այդպես է գրված, իսկ իրականում ճիշտ հակառակն է արվում։
–Ես այդ կարծիքին չեմ։ Տնտեսության երբեմն արդյունքները երևում են մի քանի տարի հետո, հատկապես եթե դա ծրագրային է, համապարփակ։ Գիտեմ նաև, որ ծրագրային այդ խնդիրները չպետք է կախված լինեն այսօրվա նախագահից, վարչապետից. դրանք շարունակական գործընթաց են։ Կառավարությունն այդ ծրագրով էլ շարժվում է, իսկ եթե արդյունքները հիմա տեսանելի չեն, դեռ չի նշանակում, որ ծրագիրը չի իրագործվում։ Գուցե ծրագիրը մի քիչ լավ չի ներկայացվում, գուցե ճիշտ ղեկավարման խնդիրներ կան, բայց, ընդհանուր առմամբ, կառավարությունը շարժվում է ա՛յդ ծրագրով։
Լեռնիկ Ալեքսանյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը