Կարծիք

07.09.2022 16:46


Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ են պահում՝ բացառապես իր քաղաքական հայացքների համար

Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ են պահում՝ բացառապես իր քաղաքական հայացքների համար

Ակնհայտ է․ Գերասիմին զրկել են ազատությունից, որ կասեցնեն Հայրենիքի պաշտպանության, ազգային արժանապատվության վերականգնման և ազգային իղձերի իրականացման համար մղվող նրա ՊԱՅՔԱՐԸ։

Առավել ակնհայտ է․ չեն հաջողել, չեն հաջողելու և պատասխան են տալու յուրաքանչյուր ապօրինություն համար։

Հայրենիք ունենալու համար վճռական պայքարող ցանկացած ՀԱՅ մարդ չի կարող հոգնել, կոտրվել, հիասթափվել։ Զրկանքները նրան ավելի ուժեղ և վճռական են դարձնում։

Գերասիմը ՀԱՅՐԵՆԻՔԻ պաշտպանության համար պայքարել է մարտի դաշտում։ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանությանը։ ՀՅԴ վաշտերի կազմում 2020թ-ի 44-օրյա պատերազմի մասնակից է։

Դրանից հետո՝ փողոցային պայքարում ունեցել է կարևոր դերակատարում։

Հիմա էլ շարունակվում է նրա պայքարը անազատության մեջ՝ ավելի վճռական և անբեկանելի։

Հետևաբար այլևս փաստ է․ Գերասիմ Վարդանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկում ավելի ազատ է, քան նրան անազատության մեջ պահելու քաղաքական նենգ պատվեր տվողները ․․․

Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15։30-ին Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ «քրեական գործով» դատական հերթական նիստը։

Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը