Արման Եղոյանը Շառլ Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին հիշատակում չլինելու հանգամանքը պայմանավորում է նրանով, որ այդ հարցը չափից շատ է քննարկվել եռակողմ հանդիպման ժամանակ (տեսանյութ)
ԱԺ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը` ով հանդիսանում է նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայտարարել է , որ եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին հիշատակում չլինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այդ հարցը չափից շատ է քննարկվել Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ։
Այս նույն տրամաբանության մեջ (եթե, իհարկե, այստեղ որեւէ տրամաբանություն կա), ցանկանում եմ հետեւյալ հարցադրումը անել.
Ի՞նչ կաներ ընդդիմադիր պատգամավոր Ն.Փաշինյանը եւ միջազգային հարաբերությունների նրբություններին տիրապետող իր մյուս թիմակիցները, եթե նախկինում` ԵԱՀԿ ՄԽ հանդիպման շրջանակներում, այդ ժամանակվա գործող իշխանությունը գար եւ հայտարարեր, որ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ այնքան շատ է ինքնորոշման իրավունքի սկզբունքը քննարկվել, որ կարիք չկա դրա մասին հրապարակային հայտարարություններ հնչեն։
Արման Եղոյանը Շառլ Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին հիշատակում չլինելու հանգամանքը պայմանավորում է նրանով, որ այդ հարցը չափից շատ է քննարկվել եռակողմ հանդիպման ժամանակ (տեսանյութ)
ԱԺ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը` ով հանդիսանում է նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայտարարել է , որ եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին հիշատակում չլինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այդ հարցը չափից շատ է քննարկվել Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ։
Ի՞նչ կաներ ընդդիմադիր պատգամավոր Ն.Փաշինյանը եւ միջազգային հարաբերությունների նրբություններին տիրապետող իր մյուս թիմակիցները, եթե նախկինում` ԵԱՀԿ ՄԽ հանդիպման շրջանակներում, այդ ժամանակվա գործող իշխանությունը գար եւ հայտարարեր, որ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ այնքան շատ է ինքնորոշման իրավունքի սկզբունքը քննարկվել, որ կարիք չկա դրա մասին հրապարակային հայտարարություններ հնչեն։
Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից