Աշխարհ

07.09.2022 20:13


Բևեռային Ուրալի ամենամեծ սառցադաշտն արագ հալվում է. նրա վրա նոր ճաքեր են հայտնվել

Բևեռային Ուրալի ամենամեծ սառցադաշտն արագ հալվում է. նրա վրա նոր ճաքեր են հայտնվել

Բևեռային Ուրալի ամենամեծ սառցադաշտը` Իգանը, շարունակում է արագ հալվել: Նրա վրա նոր ճաքեր են առաջացել, ջրային հոսքերը առաջացրել են խորը փոսեր՝ հորեր։ Միևնույն ժամանակ սառցադաշտի լեզուն՝ դեպի ծովային լիճ իջնող երկար ու շարժվող հատվածը, հինգ մետր նահանջել է, իսկ ջրամբարի մակարդակն իջել է երեք մետրով։ Դրա շնորհիվ ջուրը դուրս հորդելու ավելի քիչ հնարավորություն ունի, գրում է ՏԱՍՍ-ը։

Սառցադաշտն ուսումնասիրել են Արկտիկայի հետազոտության գիտական կենտրոնի և Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են այն տարածքները, որտեղ կարող են առաջանալ ձնահոսքեր կամ սելավներ։

Սառցադաշտերի հալման պատճառով հյուսիսային շրջաններում կհայտնվեն հսկայական ձորեր։ Հալած ջուրը կմտնի ծով, իսկ էկոհամակարգերը կփոխվեն աղազրկման պատճառով, հայտնում է Yamal Media-ն։

Անցած տասնամյակի ընթացքում Իգանը կորցրել է առնվազն 3,2 միլիոն խորանարդ մետր սառույց, այն իջել է գրեթե 19 մետրով, որոշ հատվածներում՝ 53,5 մետրով, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը