Samsung-ի մատակարարները տուժել են սմարթֆոնների արտադրության կորեական կորպորացիայի պլանների շտկման պատճառով, հայտնում է ETNews կորեական հրատարակությունը։
Լրագրողները մեջբերում են մի քանի ընկերությունների աղբյուրներին, որոնք Samsung-ին սմարթֆոնների բաղադրիչներ են մատակարարում։ Այսպես, մատակարարներից մեկը ստիպված է եղել կրճատել հիմնական պատվիրատուի համար մասերի արտադրությունը և նույնիսկ դադարեցնել է ձեռնարկության գործունեությունը 15 տարվա մեջ առաջին անգամ։ Մեկ այլ ընկերության ներկայացուցիչներ ասել են, որ COVID-19 համավարակի սկզբից առաջին անգամ իրենք ստիպված են եղել կրկնակի կրճատել Samsung-ի համար օպտիկական բաղադրիչների արտադրությունը։
Ինսայդերների կարծիքով՝ կորեական ՏՏ հսկայի գրեթե բոլոր մատակարարները, բացառությամբ տեսախցիկի մոդուլների մի քանի արտադրողների, տուժել են սմարթֆոնների թողարկման դանդաղման պատճառով։ Մասնագետները մանրամասնել են, որ այս իրավիճակը պայմանավորված է համաշխարհային շուկայում «դանդաղ պահանջարկով»։
Աղբյուրները հայտնում են, որ Samsung-ը շարունակում է կրճատել պատվերները տարվա երրորդ եռամսյակում։ «Սովորաբար այս ժամանակ ընկերության գործընկերներն ամենաբարձր ծանրաբեռնվածությունն են ունենում, բայց ոչ այս տարի»,-նշել են հեղինակները։ Միաժամանակ փորձագետները կարծում են, որ իրավիճակը 2022 թվականի վերջին պետք է դեպի լավը փոխվի։
Samsung-ը կրճատել է սմարթֆոնների արտադրությունը

Աղբյուրը՝ news.am