Աշխարհ

07.09.2022 18:08


Չինացի ամուսինները ձերբակալվել են՝ Մարշալյան կղզիներում ինքնավար մինի-պետություն ստեղծելու փորձի մեղադրանքով

Չինացի ամուսինները ձերբակալվել են՝ Մարշալյան կղզիներում ինքնավար մինի-պետություն ստեղծելու փորձի մեղադրանքով

Չինացի ամուսիններին ձերբակալել են ԱՄՆ-ի նախկին տարածքում՝ Մարշալյան կղզիներում ինքնավար մինի-պետություն ստեղծելու փորձի մեղադրանքով, հայտնում է Business Insider-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ 50-ամյա Քերի Յանը և 34-ամյա Ջինա Չժոուն մեղադրվում են փողերի լվացման և Արտասահմանում կոռուպցիոն գործողությունների մասին օրենքը խախտելու մեջ:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ամուսինները ներկայացել են որպես սպաներ, որոնք կապեր ունեն Նյու Յորքի հասարակական կազմակերպության հետ և փորձել են կաշառել Մարշալյան կղզիների պաշտոնյաներին՝ գտնվելով ԱՄՆ տարածքում: Նրանց ՀԿ-ն 2016-2018 թվականերին նաև ունեցել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտին կից «հատուկ խորհրդատվական կարգավիճակ», նշվում է հայտարարության մեջ:

Մարշալյան կղզիները ԱՄՆ-ի նախկին տարածքն է, որը անկախություն է ձեռք բերել 1986 թվականին և հայտնի է Բիկինի ատոլով՝ կորալային խութ, որտեղ ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջուկային զենք է փորձարկել: Ըստ Պետդեպարտամենտի, ԱՄՆ-ը դեռևս պահպանում է «ամբողջական իշխանությունն ու պատասխանատվությունը» Մարշալյան կղզիների պաշտպանության համար:

Նշվում է, որ զույգը Ռոնգելապ ատոլ կոչվող տարածքում փորձել է ստեղծել Հոնգկոնգի նման կիսաինքնավար շրջան, որը ամուսիններին և նրանց կազմակերպությանը պետք է թույլ տար ներդրողներ ներգրավել՝ տնտեսական և սոցիալական նախագծերի վրա աշխատելու համար, որոնք, ըստ նրանց, պետք է իրականացվեին տարածաշրջանում:

Յանը և Չժոուն ձերբակալվել են Թաիլանդում՝ 2020 թվականի նոյեմբերին։ Ավելի ուշ նրանց արտահանձնել են ԱՄՆ։ Նրանք այսօր պետք է դատարանի առջև կանգնեն:

Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում՝ փողերի լվացման յուրաքանչյուր կետի համար, և մինչև 5 տարվա ազատազրկում՝ Արտասահմանում կոռուպցիոն գործողությունների մասին օրենքը խախտելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը