Կարծիք

07.09.2022 07:52


Ազգային աղետն արդեն տեղի է ունեցել, դրանից դուրս գալը երկար է լինելու՝ հղի նոր դժվարություններով և փորձություններով

Ազգային աղետն արդեն տեղի է ունեցել, դրանից դուրս գալը երկար է լինելու՝ հղի նոր դժվարություններով և փորձություններով
Ազգային աղետն արդեն տեղի է ունեցել, դրանից դուրս գալը երկար է լինելու՝ հղի նոր դժվարություններով և փորձություններով…

Բայց այն պետք է սկսել հենց հիմա։

Նիկոլն ու նրա խմբակը լրջորեն մարտահրավեր են նետել մեր երկրին, ազգային պատմությանը՝ դատապարտելով ամենաամոթալի ու ամենաանփառունակ վախճանի։ Պետք չէ գուշակել, թե ինչպիսին կլինի այն, բայց հասարակության առջև ծառացած խնդիրն այսօր փլատակների տակ չմնալն է և չհավատալը, որ մենք իսկապես արժանի ենք այս ամենին։

Հիմա ամենակարևորը չհիասթափվելն է:

Մեր երկիրն ու մեր ժողովուրդը նետվում են անհարկի փորձության՝ միայն իշխող խմբակի դավաճանության և փառասիրության պատճառով, և դա պատմական շեղում է, և ոչ թե մեր ազգային բնավորության, մեր մշակույթի կամ պատմության հատկանիշը։

Ներկայիս ավերակներից Հայաստանը վերստեղծել, վերադարձնել այն ինչ կորցրել ենք, կրկին հզոր դարձնել կկարողանան միայն նրանք, ում համար այն սիրված Հայրենիք է, այլ ոչ թե ատելության օբյեկտ կամ սակարկության առարկա:

Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը