Սիրիայի ընդդիմությունն օգնություն է խնդրում միջազգային հանրությունից
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները կոչ են արել միջազգային հանրությանը բռնություններին վերջ տալու համար դիտորդներ ուղարկել Սիրիա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիրներին միավորող Գլխավոր սիրիական հեղափոխական հանձնաժողովը։
«Ֆրանս պրեսս»–ի փոխանցմամբ՝ ընդդիմադիրները դիմել են ՄԱԿ Սիրիայում իրավապաշտպան առաքելություն ծավալելու և արտասահմանյան լրագրողների մուտքը Սիրիա ապահովելու համար։ Իսկ եթե իշխանությունները հրաժարվեն համագործակցել, ապա ընդդիմությունը կոչ է անում միջազգային հանրությանն ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, ընդհուպ մինչև Սիրիայի վրա ոչ թռիչքային տարածություն սահմանելը։