405 մլն եվրո․ Instagram-ը տուգանվել է ռեկորդային գումարով
Իռլանդիայի իշխանությունները որոշել են 405 միլիոն եվրոյի չափով տուգանք սահմանել Instagram սոցցանցի դեմ, հաղորդում է Reuters-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ տվյալ գումարը ռեկորդային է։
Նշվում է, որ տուգանքի պատճառը տվյալների պաշտպանության մասին ԵՄ օրենքի (General Data Protection Regulation, GDPR) խախտումն է անչափահասների անձնական տվյալների մշակման ընթացքում, ինչի մասին փաստում են դեռ 2020 թվականին սկսված հետաքննության արդյունքները։ Սոցցանցը թույլ էր տալիս 13-17 տարեկան դեռահասներին բիզնես-օգտահաշիվներ ստեղծել, ինչի հետևանքով նրանց կոնտակտային տվյալները հանրային էին դառնում։ Բացի այդ, սոցցանցը մեղադրվում է նաև դեռահասների անձնական տվյալների հանրայնացման այլ միջադեպերի համար ևս։
Meta ընկերությունը, որին պատկանում է Instagram սոցցանցը, Reuters-ի հետ զրույցում նշել է, որ ավելի քան մեկ տարի առաջ իրենք թարմացրել են սոցցանցի ֆունկցիոնալությունը GDPR-ի՝ անչափահաս օգտատերերի անձնական տվյաների մշակման վերաբերյալ պահանջներին համապատասխան։ Այժմ ընկերությունը մտադիր է բողոքարկել Իռլանդիայի իշխանությունների որոշումը։

Աղբյուրը՝ tert.am