Աշխարհ

06.09.2022 11:08


Ալիևը խոստացել է ակտիվացնել սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Ալիևը խոստացել է ակտիվացնել սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Ադրբեջանի Հանրապետությունը միշտ առանձնահատուկ նշանակություն է տալիս իր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը եւ նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը։ Այս մասին Իլհամ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանական 4-րդ միջազգային պաշտպանակն ցուցահանդեսի ժամանակ, փոխանցում է ԱՊԱ-ն։

«Մեր երկիրը ոչ միայն զարգացնում է համագործակցությունն աշխարհի առաջատար պետությունների հետ ռազմատեխնիկական ոլորտում, այլեւ ընդլայնում է իր հնարավորություններն ազգային պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այժմ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ավելի քան 50 երկրի առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի եւ այլ ոլորտներում, մեր երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում արտադրվող արտադրանքի ծավալը տարեցտարի աճում է։ Առաջիկա ժամանակահատվածում մենք էլ ավելի կուժեղացնենք Ադրբեջանի զինված ուժերը եւ մեր երկրի պաշտպանունակությունը…»,-հայտարարել է Ալիեւը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը