Օրվա իշխանությունների՝ Արցախից փաստացի հրաժարվելը հավասարազոր է հենց Հայաստանի անկախության հռչակման նսեմացմանը
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ միջազգային փորձի իմաստով ազգերի ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտ է: Արցախցիները վճռական են և չնայած այս պերմանենտ արհավիրքին՝ ընկճված չեն:
Արցախի Հանրապետությունը, մեր անկախության հռչակման անկյունաքարերից է: Օրվա իշխանությունների՝ Արցախից փաստացի հրաժարվելը հավասարազոր է հենց Հայաստանի անկախության հռչակման, մեղմ ասած, նսեմացմանը: Հետևաբար նման իրավիճակ կամ պայման ենթադրող որևէ պայմանագիր չի կարող լինել սահմանադրական և Հայաստանի շահերին համապատասխանող:
Օրվա իշխանություններն ունենալով բոլոր օբյեկտիվ միջազգային իրավական հիմքերը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության փաստերն՝ որևէ միջոց չեն ձեռնարկում ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար: Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում:
Պետք է իսկապես հաճախ գնալ Արցախ, լինել Արցախում, կանգնել Արցախի կողքին:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից