Ջեյհուն Բայրամովը Քերըն Դոնֆրիդին պատմել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի միջեւ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի եւ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, հայտնում է АПА-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը վկայակոչել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի արդյունքներով արտգործնախարարներին հանձնարարվել է պատրաստել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերը, եւ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։
Նախարարը նաեւ հակառակ կողմի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Ադրբեջանը հետեւողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։ Համաձայնություն է արտահայտվել երկկողմ շփումները հետագայում շարունակելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ news.am