Աշխարհ

05.09.2022 17:21


Հավայան կղզիներում շնաձկան հարձակումից հետո որոշ լողափեր փակվել են

Հավայան կղզիներում շնաձկան հարձակումից հետո որոշ լողափեր փակվել են

Հավայան կղզիների Մաուի կղզում որոշ լողափեր փակվել են շնաձկան հարձակումից հետո։ Ինչպես փոխանցում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։

51-ամյա ֆրանսուհին լողալիս է եղել ափից մոտ 12 մետր հեռավորության վրա, երբ շնաձուկը հարձակվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Պայա ծոցի լողափի մոտ։ Տուժածը դեպքի վայրից անմիջապես տեղափոխվել է Մաուիի բժշկական կենտրոն։

Այժմ կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Իրավապահները փակել են մոտակա լողափերից երեքը, հետաքննությունը դեռ շարունակվում է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը