Աշխարհ

03.09.2022 17:42


NASA-ն հրապարակել է արեգակնային համակարգից դուրս մոլորակի առաջին լուսանկարը

NASA-ն հրապարակել է արեգակնային համակարգից դուրս մոլորակի առաջին լուսանկարը

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակի առաջին լուսանկարը, որն արվել է նորագույն Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակով։ Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում։

«Աստղագետներն առաջին անգամ օգտագործել են NASA-ի Ջեյմս Ուեբ աստղադիտակը՝ մեր արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակը լուսանկարելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

ՆԱՍԱ-ում պարզաբաներլ են, որ այդ մոլորակը գազային հսկա է, որը կյանքի համար պիտանի չէ։ Այն նաև չունի քարքարոտ մակերես։ Մոլորակը կոչվում է HIP 65426 բ: Նրա պատկերներից չորսն արվել են աստղադիտարանի տարբեր գործիքների միջոցով:

Նշվում է, որ HIP 65426 b-ը 6-12 անգամ գերազանցում է Յուպիտերի զանգվածը։ Ընդ որում, այն մոտավորապես 15-20 միլիոն տարեկան է, այսինքն՝ շատ ավելի քիչ, քան Երկիրը (մոտ 4.5 միլիարդ տարի)։

Գործակալությունում հավելել են, որ լուսանկարված մոլորակը հայտնաբերվել է Եվրոպական հարավային աստղադիտարանի գործիքների միջոցով արդեն 2017թ.

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը