Կարծիք

02.09.2022 21:33


Նիկոլի միակ հույսն ու ապավենն այլևս «խեղճ Նիկոլն ինչ անի, նախկինները ջեբը գցին, զինվորականներն էլ խեղճ հարիֆին ֆռռացրին» թեզին նոր շունչ հաղորդելն է

Նիկոլի միակ հույսն ու ապավենն այլևս «խեղճ Նիկոլն ինչ անի, նախկինները ջեբը գցին, զինվորականներն էլ խեղճ հարիֆին ֆռռացրին» թեզին նոր շունչ հաղորդելն է

Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը, կալանավորումները, հեռացող դատախազի կողմից պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու միտքը հրապարակ նետելն, իհարկե, սպասելի ու կանխատեսելի էր։ Զինվորականները պատերազմի ժամանակ և հատկապես նոյեմբերի 9-ից հետո գործելու ժամանակ և հնարավորություն ունեին, չարեցին, հիմա քայլը Նիկոլինն է, և նա անում է ամենականխատեսելին։

Նիկոլի միակ հույսն ու ապավենն այլևս «խեղճ Նիկոլն ինչ անի, նախկինները ջեբը գցին, զինվորականներն էլ խեղճ հարիֆին ֆռռացրին» թեզին նոր շունչ հաղորդելն է։ Բայց այստեղ, մի «փոքրիկ» դիտարկում. այսպես, և Միքայել Արզումանյանի, և Ջալալ Հարությունյանի քր. գործերի երկար մեղադրանքներից ստացվում է, որ «խեղճ հարիֆ» գերագույն գլխավոր հրամանատարին ոնց ուզել խաբել են։

Կույր լինենք և ընդունենք, որ մեղադրանքներն ամբողջությամբ իրական են, ստացվում է՝ նույն հանցանքների մեղքի բաժինն առնվազն կիսում է (դեռ չեմ խոսում պատերազմը բանակցություններով չկանխելու մեղքի բաժնի մասին) ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ։ Այն գերագույնը, որը դեռ 2018թ-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, սպառնում, որ թող ոչ մեկ չհամարձակվի կասկածել իր հրամանատարական ունակությունների վրա։

Հիմա, ստացվում է, ըստ Նիկոլի, պատերազմի պարտության մեղավորը իր ենթակայության տակ գտնվող զինվորականներն են, իրեն խաբել են, ինքն էլ խոստովանում է, որ իրավիճակին չի տիրապետել, այդ դեպքում ո՞րն է Գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության բաժինը։ Օղակն, այս տրամաբանությամբ, սեղմվում է իր իսկ կոկորդին։

Հ.Գ. Իսկ նախկինում անպատասխանատու, անպատրաստ բարձրաստիճան զինվորականներ չե՞ն եղել, իհարկե, եղել են, բայց գլխներին պետությունից, կառավարումից, զենքից ու ռազմական գործից հասկացող երկրի ղեկավարներ են եղել։

Հ.Գ.2. Թիրախում հաջորդը Օնիկ Գասպարյանն է, Նիկոլն ուզում է «շնորհակալ լինել» հայտնի իրադարձությունների ժամանակ Գասպարյանի ձեռքմեկնման համար, հեռացող դատախազի մտքի գոհարն էլ՝ դավաճաններին մահապատժի ենթարկելու, որպես ակնարկ ուղղված է հենց Օնիկ Գասպարյանին:

Հ.Գ.3 Նիկոլի ինքնախոստովանությունը՝ ստորև տեսանյութով։

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը