Կարծիք

02.09.2022 13:02


Նիկո՛լ, Արցախի համար ամենամեծ խնդիրը հենց դու ես...

Նիկո՛լ, Արցախի համար ամենամեծ խնդիրը հենց դու ես...

Մի հատված նիկոլի ուղերձից.

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. նիկոլ

Մեկդ էս ստահակին հիշեցրեք, որ, առաջինը. եթե 44-օրյա պատարեզմի ավարտին ՌԴ-ի զորամիավորման տեղակայումը չլիներ, Արցախից բան չէր մնա ու դու՛ (նիկոլ), այն լրիվ հանձնելու էիր: Երկրորդը. եթե այսօր ՌԴ-ի խաղաղապահ ստորաբաժանումը չլինի, Արցախը մեկ օր չի դիմանա ու դրա միակ մեղավորը հենց դու՛ ես, դավաճա՛ն:

Էս չմարդը խոսում է Արցախի աջակցությունից, մոռանալով, որ սուգ և ողբ է բերել մեր Արցախ. լսի՛ր, մեզ քո աջակցությունը պետք չի, կլինի ռադդ քաշես գնաս, թողես այդ հարցով զբաղվեն բանիմաց մարդիկ: Հա, ի դեպ, արցախցին իր իրավունքները 31 տարի առաջ կայացրել ու մինչև քո ոչ բարով հայտնվելը պահել ու պաշտպանել է: Եվ ասեմ քեզ, նիկո՛լ, Արցախի համար ամենամեծ խնդիրը հենց դու ես...

Վերջում էլ մի հարց տամ քեզ նիկոլ՝ վերջին անգամ ե՞րբ ես եղել Արցախում:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը